Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր բասկետբոլիստները ուժեղ են շվեյցարացիներից

Սպորտ
sport-basketbol

Հայաստանի մինչեւ 20 տարեկան բասկետբոլիստների հավաքականը հաջող սկսեց ելույթները, այսօր Հունգարիայում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Բ դիվիզիոնի մրցաշարի առաջին խաղում մեր մարզիկները 71:57 հաշվով հաղթեցին Շվեյցարիայի այդ տարիքային հավաքականին: Հուլիսի 11-ին Հայաստանի հավաքականը կմրցի Մակեդոնիայի, իսկ հուլիսի 13-ին` Բելառուսի ընտրանու հետ: Նշենք, որ հաջորդ փուլ մտնելու համար հարկավոր է խմբում զբաղեցնել առաջին երկու տեղերը: Դա նշանակում է, որ եթե մերոնք առաջիկա երկու խաղում մեկ հաղթանակ տանեն, ապա միանշանակ կշարունակեն պայքարը Ա դիվիզիոնի ուղեգրերի համար: