Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսում» վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան

Սպորտ
sport-ulis

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Ուլիսը» վաղը «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը Մալթայի «Բիրկիրկարայի» հետ: Այդ առիթով այսօր տեղի ունեցան նախախաղային մամուլի ասուլիս,  թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի եւ կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանի մասնակցությամբ: Սուրեն Չախալյանը ասաց, որ ֆուտբոլիստները մարտական են տրամադրված եւ լիովին պատրաստ են առաջիկա հանդիպմանը. «Առաջին խաղը ցույց տվեց, որ «Բիրկիրկարան» բավական կազմակերպված, կարգապահ թիմ է: Մալթացիները հատկապես վտանգավոր են հակագրոհների եւ ստանդարտ դիրքերի ժամանակ: Կարեւորն այն է, որ թիմում չկան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ: Մենք կաշխատենք դրական արդյունքի հասնել, քանի որ միայն հաղթանակի դեպքում ենք մտնում հաջորդ փուլ» - նշեց «Ուլիսի» մարզիչը: Արտակ Ալեքսանյանը իր կողմից ավելացրեց, որ տղաներով լավ պատկերացնում են հանդիպման կարեւորությունը. «Առաջին խաղում սկզբից մինչեւ վերջ լարված պայքար ծավալվեց դաշտում: Մեզ հաջողվեց 0:0 խաղալ: Նույնպիսի պայքար է սպասվում նաեւ վաղը: Մենք կանենք առավելագույնը հաղթանակի հասնելու համար» - եզրակացրեց «Ուլիսի» առաջատար կիսապաշտպանը: Նշենք, որ «Ուլիս» - «Բիրկիրկարա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 20:00-ին: