Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային դեսանտ՝ Բաթումիում

Սպորտ
sport-chess

Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում ներկայումս Հայաստանի շախմատիստների իսկական դեսանտ է իջել: Մտքի խաղի մեր ներկայացուցիչներն այս օրերին պայքարում են Բաթումիի քաղաքապետարանի գավաթների համար: Գլխավոր մրցաշարին մասնակցող մեր 15 ներկայացուցիչներից հաջող են հանդես գալիս գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու միջազգային վարպետ Արման Միքայելյանը, որոնք 6 տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր եւ գտնվում են առաջատարների շարքում: Բ խմբի մրցաշարում առաջին տեղի համար պայքար է մղում Մարկ Բասենջյանը: Տարիքային տարբեր խմբերում հաջող են հանդես գալիս մեր 12 տարեկան շախմատիստները` Դավիթ Դավթյանը եւ Գոռ Գրիգորյանը, որոնք ներկայումս զբաղեցնում են 2-րդ եւ 4-րդ տեղերը: Ավաղ, մեր աղջիկները բավական անկայուն են հանդես գալիս եւ չեն հավակնում մրցանակային տեղերի: