Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԽ-2024-ի հինգերորդ թեկնածուն Բուդապեշտն է

Սպորտ
sport-olimpiada-2024

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը ցանկություն է հայտնել անցկացնելու 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը: Այդ մասին տեղեկացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Հունգարիայի Ազգային օլիմպիական կոմիտեն արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ՄՕԿ: Կազմակերպության նախագահ Ժոլտ Բարկային հույս է հայտնել, որ միջազգային կոմիտեն ընտրություն կատարելիս չի առաջնորդվի միայն երկրի տնտեսական զարգացվածության աստիճանով եւ ֆինանսական հնարավորություններով: 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալու ցանկություն են հայտնել նաեւ Բոստոնը, Փարիզը, Հռոմը եւ Համբուրգը: Ըստ նախնական տվյալների, գլխավոր ֆավորիտ համարվում է Ֆրանսիայի մայրաքաղաքը, որը այդ տարի նշելու է հենց իր մոտ անցկացրած առաջին օլիմպիական խաղերի 100-ամյակը: Բուդապեշտի միակ փաստարկն այն է, որ օլիմպիական խաղերում հաջող հանդես եկած 10 լավագույն երկրների մեջ Հունգարիան միակն է, որին դեռ բախտ չի վիճարկվել ընդունելու այդ խաղերը: