Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը՝ Դեմիրճյանի թանգարանում (տեսանյութ)

Հասարակություն
nkar2-cucahandes

Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացված ցուցահանդեսը կրում է «Սերնդափոխություն» անվանումը: Քաղաքական գործչի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը վստահ է՝ նոր սերունդը բերում է նոր արժեքներ։ Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Անի Մխեյանը ներկայացնում է Կաֆկայի «Կերպարանափոխություն»-ը, որոշ գործերում զգացվում են նրա երաժշտական նախընտրությունները: Ռոքի սիրահար է, իսկ այս նկարներն իր կարծիքով համապատասխան են այդ երաժշտությանը եւ իր հոգեվիճակին. «Ճանաչողը կհասկանա, չճանաչողն էլ կասի՝ շատ դաժան ես նկարել, որը որ հաճախ եմ լսում։ Իրականում իրենք հին ու նոր Անիներն են»։ Անին փորձում է ակտիվ լինի, ձայնը լսելի դարձնել եւ տարբերվել իր աշխատանքներով. «Նոր սերունդը փորձում է առաջ գալ, ասել իր խոսքը, քանի որ նախորդ սերնդին միշտ լսել ենք, 50 տարի լսել ենք, խնդիրը նոր եկող սերնդի մեջ է, 20-25 տարեկան երիտասարդները լավ են ստեղծագործում»։ Գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզի Հակոբյանն այս նկարը ստեղծել է Անի այցելելուց հետ. «Այդ ավերակները ոչ միայն վերաբերում են կառույցներին, այլ նաեւ մարդկային հոգեբանությանը»,-ասում է Սյուզի Հակոբյանը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Գեղարվեստի ակադեմիայի 70 ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 2-ը։