Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանական պալատն առաջարկում է իր օգնությունը

Հասարակություն
7ac5c5929791e913e3360b3f6c7a2a5d

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 23.06.2015 թվականի 176-Լ որոշմամբ այսօր հաստատվել է արագ արձագանքման հանձնախմբի գործունեության մասին կարգը։ Հանձնախմբի համակարգող է նշանակվել փաստաբան Գևորգ Մկրտչյանը։ Հանձնախումբը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը` ա) արձանագրում է փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտման դեպքերը կամ փաստաբանի նկատմամբ այլ անօրինական գործողությունները . բ)      նպաստում է փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանների լիազորությունների իրականացման խոչընդոտները վերացնելուն: Հարգելի փաստաբաններ, Ոստիկանության հետ հարաբերություններում խնդիրներ ծագելու դեպքում, կարող եք դիմել՝

  • ՀՀ ոստիկանության հետ կնքված հուշագրով համակարգող փաստաբան, խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանին- 091 100 878,
  • Արագ արձագանքման հանձնախմբի համակարգող՝ Գևորգ Մկրտչյանին- 077 007792,
  • ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտի ղեկավար Գևորգ Գևորգյանին- 091 483423
  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմ