Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտի» մրցակիցը դժգոհ է վիճակահանությունից

Սպորտ
sport-alashkert1

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում Երեւանի «Ալաշկերտի» առաջիկա մրցակից շոտլանդական «Սեն Ջոնսոնի» գլխավոր մարզիչ Թոմի Ռայթը դժգոհ է վիճակահանությունից: «Մենք կարծում ենք, որ տրամաբանական կլիներ, եթե մեզ ավելի մոտ երկրներից մրցակից բաժին հասներ: Հույս ունեինք, որ վիճակահանությունը տարածաշրջանային սկզբունքով կկատարվի: Ավաղ, դա այդպես չէ, և մենք այժմ պետք է 6000 մղոն ճանապարհ անցնենք խաղալու համար: Լավ է, որ երկրորդ խաղը կայանալու է Պերտում: Դա որոշակի առավելություն է տալիս մեզ: Երկու թիմերն էլ այժմ նախապատրաստական փուլում են գտնվում, սակայն մենք կաշխատենք գտնել մրցակցի խաղերի տեսագրությունները, որպեսզի պատկերացում կազմենք հակառակորդի մասին» - շոտլանդական ակումբի կայքով հայտարարել է թիմի գլխավոր մարզիչը, որը «Սենտ Ջոնսթոնում» աշխատում է 2011 թվականից: