A
A
«Ալաշկերտը» կհանդիպի շոտլանդական «Սեն Ջոնսոնի» հետ
Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ նաեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2015/16թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Դրա արդյունքներով այս տարվա Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Ուլիսը» ուժերը կչափի Մալթայի «Բիրկիրկարաի» հետ: Հանրապետության բրոնզե մեդալակիր Գյումրիի «Շիրակը» կհանդիպի բոսնիական «Զրինսկիի» հետ, իսկ առաջին անգամ եվրոգավաթներ մտած Երեւանի «Ալաշկերտը» ուժերը կչափի նման մրցաշարերում մեծ փորձ ունեցող շոտլանդական «Սեն Ջոնսոնի» հետ: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 2-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 9-ին: