Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» կհանդիպի Եվրոպայի ամենաթույլ չեմպիոնի հետ

Սպորտ
sport-liga

ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում կայացած Չեմպիոնների լիգայի 2015-16թթ խաղարկության վիճակահանության արդյունքներով Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» որակավորման առաջին փուլում կհանդիպի Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» հետ, որը մրցաշարի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է վերջին տեղը: Առաջին խաղերը տեղի կունենան հունիսի 30-ին կամ հուլիսի 1-ին, իսկ պատասխանը` հուլիսի 7-ին կամ 8-ին: «Փյունիկն» առաջին հանդիպումը կանցկացնի Երեւանում: Առաջին արգելքը հաղթահարելու դեպքում մեր թիմը հաջորդ փուլում ուժերը կչափի Նորվեգիայի չեմպիոն «Մյոլդեի» հետ: Այդ փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի 14-15-ին եւ 21-22-ին: