A
A
«Փյունիկի» բախտը բերեց
Այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում տեղի կունենա չեմպիոնների լիգայի 2015-16 թթ խաղարկության առաջին երկու փուլերի վիճակահանությունը: Այդ մրցաշարին Հայաստանից կմասնակցի այս տարվա չեմպիոն Երեւանի «Փյունիկը»: Մեր թիմը պայքարը կսկսի որակավորման հենց առաջին փուլից: ՈՒԵՖԱ-ն «Փյունիկին» ընդգրկել է ուժեղագույնների զամբյուղում: Բարեբախտաբար, նույն զամբյուղում է գտնվում նաեւ Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոման», որն անցած տարի հենց այս փուլում պայքարից դուրս բերեց հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանցին»: Ըստ ՈԻԵՖԱ-ի վարկանիշի չեմպիոնների լիգայի առաջին փուլում «Փյունիկի» մրցակից կարող են լինել հյուսիսիռլանդական «Կրուզեյդերսը», ֆարերյան «Բ-36»-ը եւ Սան Մարինոյի «Ֆոլգորեն»: