Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է հայ առաքելական եկեղեցին դեմ յոգային (տեսանյութ)

Հասարակություն
Xs71HpxP1Zs

Յոգայի ուսուցիչ Ապրես Զոհրաբյանն ամեն առավոտ հավաքում է դրական լիցքեր ու հոգու խաղաղություն, մաքրում է մտքերը, որպեսզի այն հետո փոխանցի մարդկանց. «Յոգան փսիխոէմոցիոնալ հիգիենայի միջոց է, իսկ հիգիենայի միջոցները, որ մենք օգտագործում ենք օրվա մեջ, խնդիր են լուծում մարմնի մաքրության համար, նույն տեսակ խնդիր լուծում են այդ հիգիենայի միջոցները մտքի համար»։ Պաշտոնապես ասվում է, որ յոգայի հայրենիքը Հնդկաստանն է, սակայն շատերը պնդում են՝ այն ավելի հին արմատներ ունի։ Արվեստ, գիտություն կամ կրոնական ծիսակարգ՝ յոգայի մասին բազմաթիվ մեկնաբանություններ կան։ Այն հասկանում են տարբեր ձեւով, ընդունում կամ մերժում՝ տարբեր պատճառաբանություններով։ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանը մեկնաբանում է. «Քրիստոնեությանը դեմ է յոգայի դրսեւորումն ու գաղափարախոսությունը։ Որովհետեւ սա ավելի շատ մեկ ուրիշ կրոնական դրսեւորում է, որքան էլ դա Հայաստանում ներկայացնում են իբրեւ վարժանքներ , իբրեւ առողջությանը նպաստող դրսեւորումներ, ինչը իրականությանը չի համապատասխանում»։ «Յոգայի մոտեցումները վերկրոնական են, դա բուդդիզմի ածանցյալ չէ։ Յոգան գիտություն է կրոնների մասին»,- իր հերթին մեկնաբանում է Ապրես Զոհրաբյանը։ Ապրես Զոհրաբյանին յոգայի աշխարհը գրավեց՝ մարդկանց օգտակար լինելու ու մռայլ դեմքեր այլեւս չտեսնելու ցանկությամբ։ Իր մոտից մարդիկ դուրս են գալիս ժպիտով, բայց ոչ՝ դավանաքը փոխած։ Ավելին՝ տեսանյութով