Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալացիները Երեւան կժամանեն խաղից 2 օր առաջ

Սպորտ
sport-hajastan-portugalia

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը, որն այս օրերին պատրաստվում է Հայաստանի ընտրանու հետ խաղին, Երեւան կժամանի հունիսի 11-ին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Պորտուգալացիները նախախաղային մարզումը Հանրապետական մարզադաշտում կանցկացնեն հունիսի 12-ին, ժամը 18:00-ին: Դրանից մեկ ժամ առաջ տեղի կունենա Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանթուշի մամուլի ասուլիսը: Ի դեպ, պորտուգալական լրատվամիջոցները նախապես նշում էին, որ իրենց ընտրանին նախ ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում, ապա խաղի օրը կմեկնի Երեւան: Պորտուգալիայի ընտրանին ներկայումս, իրոք, գտնվում է հարեւան Վրաստանի մայրաքաղաքում, սակայն այնտեղ կմնա մինչեւ հունիսի 11-ը: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Հանրապետական մարզադաշտում: Տոմսերը վաճառվում են մարզադաշտի տոմսարկղերում եւ ՀՖՖ-ի մոտ գտնվող «Հյումել» խանութում: