Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջահն Արցախից եկավ Գեղարքունիքի մարզ

Սպորտ
c52c18a6c654c648702b1570f49df63d

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Գեղարքունիքի մարզում է: Արցախից եկած Ջահը Գեղարքունիքի բնակիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին Վարդենիսում: Ջահը հայրենի քաղաք տեղափոխելու պատիվն այս անգամ վերապահվել էր Հայաստանի կրկնակի փոխչեմպիոն, ըմբիշ Տիգրան Շաբոյանին: Ըստ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի` Վարդենիս քաղաքն այս խաղերին ներկայանալու է 2 մարզաձևով` շախմատ և բազկամարտ: Նշված մարզաձևերից բացի, մարզն ընդհանրապես կներկայանա նաև սեղանի թենիսով և լողափնյա վոլեյբոլով: «Մեդալների ու առավելևս դրանց գույների մասին չենք մտածում: Կարևորում ենք խաղերի գաղափարախոսությունը, որը լավագույն ձևով ընդգծված է խաղերի կարգախոսում ` Միասնություն սպորտով»,- ասում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Համահայկական ամառային 6-րդ խաղերի այս ջահը, որը վառվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, անցել է Արցախի շրջաններով, մինչև խաղերի մեկնարկը կանցնի նաև Հայաստանի բոլոր մարզերով և օգոստոսի երկուսին համայն հայության մայրաքաղաք Երևանում կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը: Ջահի երթուղու հաջորդ կանգառը Տավուշի Մարզի Բերդ քաղաքն է: