A
A
Երեւանի չեխովցիները` «Սպիտակ նավակի» հաղթողներ
Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի շախմատի թիմը` Արթուր Դավթյան, Դավիթ Միրզոյան, Սամվել Խաչատրյան, Արփինե Գրիգորյան կազմով, հաղթող ճանաչվեց Ռուսաստանի Դագոմիս քաղաքում անցկացվող «Սպիտակ նավակ» թիմային պատանեկան մրցաշարում: Այսօր կայացած վերջին 9-րդ տուրում մեր պատվիրակները 3:1 հաշվով հաղթեցին Յակուտիայի թիմին, ընդհանուր հաշվարկով վաստակեցին 25 միավոր եւ միայնակ գրավեցին առաջին տեղը: Անհատապես բոլորից հաջող հանդես եկավ Սամվել Խաչատրյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Մեր թիմը մեկ միավորով ետ թողեց Սանկտ-Պետերբուրգի 2-րդ հավաքականին, 1,5-ով` Մոսկվայի մարզի թիմին: Հավելենք, որ «Սպիտակ նավակի» այս տարվա ստուգատեսին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Իսրայելի եւ Մոնղոլիայի 82 դպրոցական թիմեր: