Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրիասյանը դուրս մնաց առաջատար եռյակից

Սպորտ
sport-chess

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Կազանում անցկացվող Ռ.Նեսմետդինովի ամենամյա հուշամրցաշարում: Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով գեղեցիկ հաղթանակ տարավ բելառուսցի Միխայիլ Նիկիտենկոյի նկատմամբ: Զավեն Անդրիասյանը վաստակեց 6,5 միավոր եւ եւս չորս հոգու հետ բաժանեց 3-7-րդ տեղերը: Ավաղ, լրացուցիչ գործակիցներով մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Գոգանովը: Առաջին տեղը բաժանեցին ռուսաստանցիներ Դենիս Խիզմատուլինն ու Ալեքսեյ Պրիդորոժնին, որոնք այս տուրում գրոսմայստերական ոչ-ոքի արեցին իրար հետ եւ միասին վաստակեցին 7-ական միավոր: