Անփորձ մարզիչներ` փորձի պակաս ունեցող ֆուտբոլիստների համար
Արտակ Օսեյանը նշանակվել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մարզչական շտաբում նրան կօգնեն Կարեն Սիմոնյանը եւ դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը: Հայաստանի մինչեւ17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Պետրոսյանցը: Նրան օգնելու են Տիգրան Առաքելյանը եւ դարպասապահների մարզիչ Գոռ Եդիգարովը: Շնորհավորելով նորանշանակ մարզիչներին` ավելացնենք, որ ՀՖՖ-ն հերթական անգամ փորձի պակաս ունեցող ֆուտբոլիստների պատրաստությունը վստահում է անփորձ մասնագետների: Թե ինչպես է ավարտվում այդ համագործակցությունը, բոլորիս հայտնի է. եվրոառաջնությունում ձախողվելուց հետո մարզիչներն անմիջապես ազատվում են իրենց պաշտոններից, իսկ ամիսներ անց նրանց փոխարինում են մարզչական գործում առաջին քայլեր կատարող այլ երիտասարդ մասնագետներ: