Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում պահանջով են ստեղծվում նոր կուսակցությունները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
f4c1e9c3201ce213c1123f8c00fb9aa1

Գործող կուսակցությունները սպառել են իրենց, նորերն էլ բեկում մտցնել արդեն իսկ արմատացած քաղաքական գործընթացներում, ըստ էության, չեն խոստանում։ Քաղաքագետների կարծիքն է ՝ ընդդիմադիր դաշտի  վերաձևավորումների մասին։ «Եղած կուսակցությունները վարկաբեկված են, և իրենց գլխավոր միսիան չեն կարող կատարել, այսինքն մարդկանց բերել են ընտրատեղամասեր՝ մի տեղ, որտեղ բոլորը գիտեն, որ իրական ընտրություններ չկան, և այդ առումով պետք են նոր կուսակցություններ, որոնք մարդկանց կհամոզեն գալ ընտրատեղամասեր և իշխանության վերատդարությունը լեգիտիմացնեն»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Իսկ քաղաքագետ  Աղասի Ենոքյանը հետևյալ կարծիքին է. ««Բարգավաճ Հայաստան»ի ջախջախումից հետո Հայաստանի քաղաքական դաշտն ամայացավ, և Հայաստանում հիմա կա մի կուսակցություն՝ ՀՀԿ-ն, մնացած բոլոր գրանցված և չգրանցված կուսակցությունները և քաղաքական միավորումները կրկնում են այն, ինչ որ Հանրապետական կուսակցությունն է ասում, և այս առումով, իհարկե,առաջացած լուրջ վակուում կա, որն էսպես թե էնպես ստեղծում է պահանջ, որպեսզի այդ նոր կուսակցությունները  լցնեն քաղաքական դաշտը»։ ԲՀԿ նախկին մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հիմանադրել է «Ալյանս» կուսակցությունը, առաջիկայում էլ սպասվում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարը։ Եղած և նոր կուսակցությունների միջև քաղաքագետների հավաստմամբ՝ միակ տարբերությունը  արտաքին քաղաքական ուղեգծի մեջ կարող է լինել։ «Կուսակցությունները կխոստանան փոփոխություններ, թե չեն խոստանա, դա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, դա զրո գին ունի, որովհետև կուսակցությունների նպատակն է մասնակցել ընտրությունների, հաղթելու դեպքում՝ իրագործել իրենց ծրագրերը»,-ասում է Ստեփան Դանիելյանը։ Աղասի Ենոքյանի համոզմամբ էլ ՝ նոր ստեղծվող կուսակցությունները կարծես թե բոլորն էլ ռուսամետ են, կամ էլ հայտարարում են այն  մասին, որ իրենք ոչ Ռուսաստան, ոչ էլ Արևմուտք  ծիրի մեջ են, ինչը մի քիչ ավելի ճարպիկ ձևակերպումն է ռուսաստանամիտության։ Հայաստանում կա՞  արդյոք նոր կուսակցությունների պահանջարկ։ Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ քաղաքացիները ևս առանձնապես ակնկալիքներ չունեն  նոր կուսակցություններից։ Մանրամասները՝ տեսանյութում։