Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Չախալյանը հրաժարական տվեց

Սպորտ
sport-ararat

Երեւանի «Արարատի» ղեկավարությունը ընդունել է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հրաժարականը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի» ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Սուրեն Չախալյանին՝ կատարած աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել հետագա մարզչական կարիերայի ընթացքում: Թիմի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ «Արարատը» 21 տուրից հետո 8 միավորով եզրափակում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը։