Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ ըմբիշները որոշեցին լավագույններին

Սպորտ
sport-borba1

Երեւանում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի մամուլի ծառայությունը, երկօրյա պայքարից հետո հայտնի դարձան բոլոր քաշային կարգերի մրցանակակիրները: Տարբեր քաշային կարգերում չեմպիոնի կոչումը նվաճեցին հետեւյալ ըմբիշները. 50 կգ՝ Արման Հախոյան (ՕՀՔ ՀԱՕԿ) 55 կգ՝ Սլավիկ Գալստյան (ԸՄԴ) 60 կգ՝ Տարոն Դումոյան (ԲԿՄԱ) 66 կգ՝ Կարեն Ասլանյան (ԸՄԴ) 74 կգ՝ Արմեն Հակոբյան (ՖԻՄԱ) 84 կգ՝ Վարուժան Գրիգորյան (Գյումրի) 96 կգ՝ Հարություն Միքայելյան (Գյումրի) 120 կգ՝ Էդգար Խաչատրյան (Գյումրի) Ինչպես նշել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, մրցանակային տեղեր գրաված բոլոր ըմբիշները կներգրավվեն ազգային թիմում եւ կնախապատրաստվեն Ստամբուլում կայանալիք Եվրոպայի եւ Բրազիլիայում նախատեսված աշխարհի առաջնություններին: