Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդաչուն շփոթել է քաղաքը

Սպորտ
d9e64ad5afae62c8874925bc25349067

Հոլանդացի ֆուտբոլասերներին տեղափոխող չարտերային ինքնաթիռը Խարկով մեկնելու փոխարեն սխալմամբ վայրէջք է կատարել Օդեսայում:

Ինչպես լրատվամիջոցներին պատմել է ինքնաթիռի թռիչքային ինժեները, գլխավոր օդաչուն օդ բարձրանալուց հետո անջատել է ինքնակառավարման համակարգը, իսկ հետո չի կարողացել միացնել այն:

Նա միաժամանակ մոռացել է վերջնական վայրի անվանումը, իսկ երբ դիմել է ուղեւորներին, նրանք նշել են, որ քաղաքը գտնվում է ծովի ափին: Օդաչուն ինքնաթիռը ուղղել է դեպի Սեւ ծովի ափ:

Ըստ ԶԼՄ-ների, Օդեսայի օդանավակայանում անկոչ հյուրերին շատ ջերմ ընդունելություն են ցույց տվել, իսկ հետո ճանապարհել են դեպի Խարկով:

Նշենք, որ այսօր Ուկրաինային նախկին մայրաքաղաքում միմյանց հետ կհանդիպեն Հոլանդիայի եւ Գերմանիայի հավաքականները: Հանդիպումը հատկապես մեծ նշանակություն ունի հոլանդացիների համար, որոնք առաջին տուրից հետո միավոր չունեն եւ պարտության դեպքում դուրս կմնան հետագա պայքարից:

Ի դեպ, հոլանդացի հազարավոր ֆուտբոլասերներն անօթեւան են մնացել Խարկովում, քանի որ նրանց չեն բավարարել հատուկ ստեղծված ժամանակավոր ճամբարի պայմանները:

Կենցաղային պայմաններից դժգոհել են նաեւ Կրեմենչուկից ժամանած ոստիկանները, որոնք օգնելու են տեղի իրավապահներին: Նրանց սկզբում տեղավորել են զորամասերից մեկում, սակայն մասսայական բողոքներից հետո կազմակերպիչները ոստիկաններին վերաբնակեցրել են հանրակացարաններում: