A
A
Միայն տղամարդիկ
Իրանի կառավարությունը կանանց արգելել է դիտել Եվրո-2012-ի խաղերը այն վայրերում, որտեղ շատ տղամարդիկ կան:
Դա առաջին հերթին վերաբերում է այն սրճարաններին, ռեստորաններին եւ բարերին, որոնք այս օրերին կազմակերպում են Եվրոպայի առաջնության խաղերի դիտումներ:
Ըստ պաշտոնյանների՝ ֆուտբոլ դիտող տղամարդիկ ագրեսիվ են դառնում, ուստի «նրանք կարող են բարոյական վնասներ հասցնել կանանց»:
«Խաղերի ժամանակ երկրպագուները հաճախ բղավում են, վատ կատակներ անում, անգամ՝ հայհոյում: Դրանք ազդում են կանանց հոգեվիճակի վրա, այդ իսկ պատճառով մենք արգելում են իրանուհիներին եվրոպական խաղերը դիտել մարդաշատ վայրերում» - հայտարարել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Բախման Կարգարան: