Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջահակիրը վաճառքի է հանել իր ջահը

Սպորտ
c56c6ac0fbda9490ce187ab75f93af11

2012 թվականի օլիմպիական խաղերի ջահակիր Սարա Միլներ Սիմոնդսը ինտերնետով վաճառքի է հանել իրեն պատկանող ջահը:

Այդ գործարքից նա ցանկանում է ստանալ 152.801 ֆունտ սթեռլինգի օգուտ, քանի որ ջահակիր դառնալու համար վճարել է 199 ֆունտ, իսկ ջահը վաճառում է 153,000 ֆունտով։

Մեծ Բրիտանիայում այդ լուրը վիճաբանության առարկա է դարձել եւ այժմ քննարկում են օլիմպիական ջահերը վաճառքի հանել-չհանելու հարցը:

Սարա Միլներ Սիմոնդսը, որը աշխատում է բարեգործական ընկերությունում, հայտարարել է, որ ինքը վաստակած գումարները օգտագործելու է հենց այդ նպատակով:

«Ճիշտ է, շատերին դուր չի եկել դա, բայց կարծում եմ անիմաստ էր ջահը պահել որպես հուշանվեր: Ստացված գումարները, միանշանակ, կարելի է լավ նպատակների համար ծախսել» ,- ասել է օլիմպիական ջահակիրը: