Մեկնարկեց սկվոշի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)
Այսօր «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկեց սկվոշի Հայաստանի անդրանիկ առաջնությունը:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց սկվոշի Հայաստանի ազգային ֆեդերացիայի մարզիչ-մեթոդիստ Լուսինե Ասատրյանը, մրցաշարն անցկացվում է տարիքային երեք խմբերով.
«Սկվոշի անդրանիկ առաջնությանը մասնակցում են 33 մարզիկ, որոնցից 6-ը կանայք են: Չեմպիոնի կոչման համար պայքար կմղեն մինչեւ 13, 13-17 եւ 17-ից բարձր տարեկան սկվոշիստները: Հաղթողները հայտնի կդառնան մայիսի 27-ին, եզրափակիչ խաղերից հետո: Նրանք կպարգեւատրվեն մեդալներով եւ պատվոգրերով»:
Հավելենք, որ սկվոշը առաջին քայլերն է կատարում Հայաստանում, քանի որ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան (նախագահ Միքայել Վարդանյան) ստեցծվել է 2011 թվականի հունիսին: Այն այսօր, կարելի է ասել, պաշտոնական գրանցում ստացավ Հայաստանում: