Բացել լրահոսը Փակել լրահոսը
5f4532d5-3078-4d68-9a08-c91702182430
A A
Պաշտոնական

Խախտումներ՝ «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Դավիթ Բեկի 130/7) հայտնաբերվել են խախտումներ։

 

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

 

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։