Նոր մարզադպրոցը դեռ չի կառուցվել, բայց պայմանագրի գինը ավելացնում են
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի Փարաքար համայնքի մարզադպրոցի նոր շենքի կառուցման կապալային աշխատանքների գնման պայմանագրի գինը նախատեսվում է ավելացնել 11․88 տոկոսով՝ գերազանցելով գնումների ՀՀ օրեսնդրությամբ նախատեսված սահմանաչափը:
Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Ադրեասյանի ներկայացմամբ՝ պայմանագրի ընդհանուր սկզբնական գինը սահմանվել է 450 մլն դրամ։
Պայմանագրով նախատեսված սկզբնական վերջնաժամկետը լրացել է դեռ դեկտեմբերին, սակայն շինարարական աշխատանքները փաստացի շարունակվում են, կապալառուն ներկայումս աշխատում է բացառապես տույժերով:
Սակայն մարզադպրոցի կառուցվածքային ամբողջականության, կայունության և հետագա անվտանգ շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներ։ Իսկ դրանք ուղղակիորեն շաղկապված են օբյեկտի հիմնական աշխատանքների հետ։
Դրանց առանձնացումը և այլ կազմակերպության պատվիրակումը կհանգեցնի շինարարական տեխնոլոգիական պրոցեսների խաթարման։ Օրինակ՝ օբյեկտը ներկայացնում է մեկ միասնական, փակ եւ սահմանափակ շինհրապարակ, որտեղ ներկայումս տեղակայված են գործող կապալառուի տեխնիկական միջոցները և աշխատուժը։ Նույն տեղամասում մեկ այլ շինարարական կազմակերպության ներգրավումը գործնականում անհնար է։
Բացի այդ, եթե աշխատանքները տարանջատվեն եւ իրականացվեն տարբեր կապալառուների կողմից, ապա հետագա շահագործման ընթացքում որեւէ թերության, նստվածքի, ճաքերի կամ խափանման դեպքում հնարավոր չի լինի հստակ իրավական սահմանազատել, թե որ կազմակերպության գործողությունների հետեւանքով է առաջացել թերությունը։
Այսպիսսով, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել աշխատանքների համադրման միջոցով կնքված պայմանագրում ավելացնել լրացուցիչ աշխատանքներ՝ 54 մլն դրամի չափով: Արդյունքում, ընդհանուր ծավալների ավելացումը կազմում է պայմանագրի սկզբնական գնի 11.88%։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի կառուցման աշխատանքների պատշաճ իրականացումը։