Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-23_18-01-10
A A
Հասարակություն

Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, խափանման միջոց տնային կալանքը փոխվել է, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։ 

Ավանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքով։

Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 28-ին: