Բացել լրահոսը Փակել լրահոսը
անդրանիկ-Թևանյան
A A
Հասարակություն

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով, հայտնում է 1lurer-ը։ 

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Թևանյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել 2 ամսով:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: