Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (23)
A A
Սպորտ

ՀՖՖ․ Կարեն Շաբոյանի հրաժարականի հայտարարությունը մանիպուլյացիա է

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել․
 
ՀՖՖ Գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հրաժարվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից:
 
Տեղեկացնենք, որ Կարեն Շաբոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա, քանի որ, Գործադիր կոմիտեի նիստերին անհարգելի բացակայության պատճառով, ՀՖՖ կանոնադրության 37-րդ հոդվածի կետ 6-ի ուժով վերջինս ավտոմատ կերպով պետք է հեռացվեր ՀՖՖ Գործադիր կոմիտեից:
 
Չցանկանալով սրել իրավիճակը՝ ՀՖՖ ղեկավարության կողմից դեռևս օրեր առաջ Կարեն Շաբոյանին առաջարկվել էր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից, ինչին Շաբոյանը պատասխանել էր, որ մոտ օրերս կուղարկի ծանուցումը:
 
ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում այսպես թե այնպես քննարկվելու էր ՀՖՖ Գործադիր կոմիտեում Կարեն Շաբոյանի լիազորությունները դադարեցնելու հարցը:
 
Կարեն Շաբոյանը, սակայն, ընտրեց մանիպուլյացիայի ճանապարհը՝ հայտարարելով ՀՖՖ Գործկոմի անդամությունից հրաժարվելու մասին հենց այս ընթացքում՝ զուգահեռաբար իր հայտարարության մեջ փաստացի արդարացնելով կարգազանց երկրպագուների խուլիգանական պահվածքը և նրանց կողմից հայկական ֆուտբոլին մեծապես ծառայող մարզադաշտի գույքի վնասումը: