Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cfhfapture
A A
Քաղաքականություն

Աբդուլլահ Օջալանը PKK–ին կոչ է արել զինաթափվել

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)՝ բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել իր զինյալ խմբավորմանը վայր դնել զենքերը, լուծարվել՝ Թուրքիայի հետ խաղաղության հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press–ը: 

Թուրքիայում բանտից ուղարկված իր ուղերձում Օջալանն ասել է, որ կուսակցությունը պետք է համագումար անցկացնի և որոշի լուծարվել։

«Գումարեք համագումարը և որոշում կայացրեք։ Բոլոր խմբավորումները պետք է զենքերը վայր դնեն, իսկ PKK-ն պետք է լուծարվի», - ասել է Օջալանը հայտարարության մեջ, որն ընթերցել են քրդամետ կուսակցության քաղաքական գործիչները, որոնք օրվա սկզբին այցելել են Օջալանին:

75-ամյա Օջալանը 1999 թվականից բանտարկված է Ստամբուլի մերձակայքում գտնվող կղզում գտնվող բանտում: