Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը զիջեց դիրքերը

Սպորտ
d7d3da4cb9d8dab96597a3dd0379a782

Հայաստանի շախմատի հավաքականը Չինաստանում ընթացող աշխարհի թիմային առաջնության 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ` 2:2:

Մեր առաջատար Լեւոն Արոնյանը անչափ լարված պայքարում` 80-րդ քայլին, պարտվեց Գատա Կամսկուն: Երկրորդ խաղատախտակին հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Օնիշչուկին: Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Յուրի Շուլմանի եւ Յասեր Սեյրավանի հետ:

Մեր թիմը վաստակեց 3 միավոր եւ այժմ բաժանում է 2-4-րդ տեղերը: Մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Ռուսաստանի ընտրանին, որը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ` 3:1 հաշվով առավելության հասնելով Հունգարիայի նկատմամբ:

Վաղը կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի հենց Ռուսաստանի հավաքականի հետ: