Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հանդիպակաց գոտի, սառած Սևան, անկանոն վարում․ պարեկների բացահայտումները (տեսանյութ)

Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող և վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։
«Վազ-2114»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդեսը»։
Ի դեպ, մի քանի օրինազանց վարորդի էլ պարեկային ծառայողները հայտնաբերել են օպերատիվ ճանապարհով։
Երևանի պարեկները հայտնաբերել են մայրաքաղաքի Ռուբինյանց և Չարենցի փողոցներում հանդիպակաց գոտիով երթևեկող «Մերսեդեսն» ու «Վազ-2107»-ը։
Կարգազանց մի վարորդ էլ «ԲՄՎ»-ն վարում էր Սևանա լճի սառած մակերեսին, այդ կերպ վտանգելով իր իսկ կյանքն ու առողջությունը։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։