Հունվարի 21-ի երեկոյան, 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հյուսիսային` 2-5 մ/վ, հունվարի 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ին սպասվում է ձյուն:

Երևան քաղաքի հունվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.2°C (2010 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.4°C (1964 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ