Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը Ախթալայի ԼՀԿ ղեկավարության հետ քննարկում են գործադուլավորների պահանջները
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ վերջին օրերին գործադուլ հայտարարած մոտ 50 աշխատողների պահանջները քննարկելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը:
Արդեն մի քանի օր է ընկերությանը պատկանող հանքի մոտ 50 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, աշխատավարձի բարձրացում են պահանջում:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանակցում են գործադուլավորների հետ՝ հասկանալու նրանց պահանջները: Թե որքանով են ընդունելի աշխատակիցների՝ աշխատավարձի բարձրացման հետ կապված պահանջները, Շահնազարյանն ասաց՝ եզրահանգում կանեն բանակցություններն ավարտելուց հետո:
Գործադուլի դուրս եկած հանքափորների հետ բանակցություններին զուգահեռ՝ երեկ ընկերությունն իրենց էջերում հորատող բանվորների աշխատանքի հրավիրելու հայտարարություն է տարածել: