ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները ուսումնասիրում են Երասխ-Սադարակ երկաթուղին՝ այն վերաբացելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները ուսումնասիրել են Երասխ–Սադարակ հատվածում գտնվող երկաթուղու տեխնիկական վիճակը՝ այն վերաբացելու նպատակով։ Այս մասին կառավարության հարցուպատասխանի ընթացքում հայտնել է Նիկոլ Փաշինյան-ը՝ անդրադառնալով «TRIPP» զարգացման ընկերության շուրջ հնչող քննադատություններին։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը կարևորում է հնչող մտահոգությունները և դրանք դիտարկում է որպես վերստուգման գործիք՝ ընդգծելով, որ գործընթացի շրջանակում բազմիցս շեշտվել են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է, որ «TRIPP»-ը նախևառաջ ներդրումային և տնտեսական ծրագիր է, որտեղ քաղաքական բաղադրիչը աստիճանաբար երկրորդ պլան է մղվում։
Փաշինյանը ընդգծել է, որ եթե երկաթուղու վերաբացման նպատակ չլիներ, նման ուսումնասիրություն չէր իրականացվի, իսկ ծրագրի վերաբերյալ ընդդիմության պնդումները Հայաստանի ապաշրջափակմանը չնպաստելու կամ ինքնիշխանությունը վտանգելու մասին հիմնավորված չեն։