Բացել լրահոսը Փակել լրահոսը
460503543_1064528989011596_7553828370672960538_n
A A
Սպորտ

Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են․

Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
 
 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ:
 
 Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
🤝 Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
🇭🇺 Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Հունգարիայի թիմին:
🥳 Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականներին հաջորդ խաղափուլում: