A
A
Հայաստանի ֆուտբոլի թիմը զիջեց Հյուսիսային Մակեդոնիային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի (C 4 ենթախումբ) երկրորդ տուրում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ:
Առաջին կեսի վերջին րոպեին Հյուսիսային Մակեդոնիան մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ Զայկովը: Երկրորդ կեսի 70-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան օգտագործեց ստանդարտ դիրքը և առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Բարդին: Տանտերերը շարունակեցին զարգացնել հաջողությունը և, լինելով 10 ֆուտբոլիստով, խփեցին նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Միովսկին:
Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան` 2:0:
Հանդիպման հեռարձակումն այստեղ