Բացել լրահոսը Փակել լրահոսը
456951500_478969121765862_1394941880263485039_n
A A
Պաշտոնական

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Օգոստոսի 23-ին, ժամը 23:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1986 թ․) խցիկում:
 
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 24-ին, ժամը 00։22-ին, մարվել՝ 02:23-ին։ Այրվել են խցիկը և դիմացի անվադողերը։