Բացել լրահոսը Փակել լրահոսը
456460602_478862688443172_3741336991687841606_n
A A
Պաշտոնական

Նուբարաշենի Ե-1 թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 23-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի Ե-1 թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին, ժամը 00։08-ին։ Այրվել են խոհանոցը՝ գույքով (մոտ 20 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ)։