A
A
Պատմամշակութային հուշարձանների տեսքը պիտի բացվի․ Ավինյան
Աջակցիր «Ա1+»-ին2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ: Նախագծով մեծ տեղեկատու դաշտով վահանակներից արդեն իսկ ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցը: «Այն չափորոշիչները, որոնք հաստատել ենք նախորդ տարի, իրապես լավագույն փորձն են ներառում և Երևանում տեսողական այդ աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էին: Այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որպեսզի պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի տեսքը բացվի»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը՝ խորհրդակցության ժամանակ։