Բացել լրահոսը Փակել լրահոսը
434172049_377926708536771_8626440655822354822_n
A A
Պաշտոնական

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան զոհեր և տուժածներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ
Մարտի 22-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Skoda», «BMW», «Volkswagen» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Մ.-ն (ծնված 1996 թ.), Վ. Մ.-ն (ծնված 1965 թ), Գ. Ա.-ն (ծնված 1990 թ.), Է. Խ.-ն (ծնված 1980 թ.) և Վ. Ե.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Պ.-ի (ծնված 1997թ) և Մ. Դ.-ի դիերը, իսկ վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս. փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ, «BMW» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: