Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (2) (4)
A A
Պաշտոնական

«Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարաններից մեկի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարաններից մեկի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Հունվարի 15-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նախատեսված խուզարկություն են իրականացրել բնակելի տեղամասի 3-րդ մասնաշենքում։ Արդյունքում 5-րդ կացարանի դատապարտյալ Խ․ Ա․-ի քնելատեղին կից պահարանի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։