A
A
Հրդեհ Վարդենիս քաղաքում
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 2-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվում է տուն:
Պարզվել է, որ Վարդան Մանիկոնյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժաը 16։42-ին, մարվել՝ 18։31-ին։ Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է համայնքապետարանից մեկ տրակտոր։