Բացել լրահոսը Փակել լրահոսը
414938528_328723863457056_5879479074774674027_n
A A
Պաշտոնական

Տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն (տեսանյութ)

Հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն:Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար։Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։ Ըստ հրապարակման՝ տարհանման ժամանակ մեկ անձ տուժել է: Մարդու իրավունքների պաշտպանը վերջինիս մաղթում է շուտափույթ ապաքինում։