Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով

 

Մեծարգո՛ մաեստրո,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյա հոբելյանի առիթով:

 

Ձեր ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում:

 

Իբրև արժանավոր արվեստագետ՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում:

 

Ձեր գործունեությունն ուսանելի է բոլորի համար։ Տարիներ շարունակ Դուք և Ձեր գլխավորած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն աշխարհի լավագույն բեմահարթակներում արժանապատվորեն ներկայացնում եք հայ երգչախմբային արվեստը:

 

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ, Սիրելի մաեստրո,

 

Ուրախ եմ, որ այսօր ողջ եռանդով շարունակում եք աշխատել: Վերստին շնորհավորելով հոբելյանի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք: