Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հրդեհ Տիգրան Մեծի պողոտայում

 
 
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։
 
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է տնտեսական իրերի խանութում․ սեփականատեր Ջ․ Ի․-ն ստացել է այրվածքներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։ Մոտ 50 քմ տարածքում այրվել են տնտեսական իրեր։

Ջ․ Ի․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։