Բացել լրահոսը Փակել լրահոսը
412160526_1777351689404636_6167861331014098593_n
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները. խոսնակ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը․

Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները: Դրանք կկազմակերպվեն 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորումներով: Զուգահեռաբար համալրվում են աղի և ավազի պաշարները: Բացի այդ, համայնքն այս տարի ձեռք է բերել մայթ մաքրող թվով 50 հատուկ տեխնիկա, որն արդեն տեղաբաշխվել է վարչական շրջաններում: Տեխնիկական ռեսուրսներից զատ, շուրջ 800 աշխատակիցներ կներգրավվեն մայթերի, թեքահարթակների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, աստիճանավանդակների, այգիների և պուրակների մուտքերի ձնամաքրման աշխատանքներին:

Միևնույն ժամանակ, տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու՝ հարակից տարածքների պարտադիր բարեկարգման հաստատված նորմերի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները ձմռան ամսիներին ևս պարտավոր են մաքրել իրենց առևտրային գործունեության հարակից տարածքը: Ավագանու որոշման պահանջները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: