A
A
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրից:
Տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,-նշված է հաղորդագրության մեջ։