A
A
Հրշեջները մարել են Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում բռնկված հրդեհը
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղի մոտակայքում՝ անասնագոմի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ։