Շուշիի հարակից հատվածում տարբեր ինտենսիվությամբ մարտեր են.Տիգրան Աբրահամյան
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահին Արցախի ՊԲ֊ն որեւէ հաղորդագրություն չի տարածել, ինչ է տեղի ունեցել այս ժամերին։
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հրապարակել է իր տեղեկությունները` ՖԲ գրառմամբ։
Գրառումը` ստորեւ.
Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են:
Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել:
Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ: Վերոնշյալ գործողությունների վայրի նկատմամբ վերահսկողությունը խիստ կարևոր է և չի բացառվում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկանները ու առաջին մարտն իրենց վրա վերցրել: