Բացել լրահոսը Փակել լրահոսը
17683184551756
A A
Պաշտոնական

Դեսպան Տիգրան Բալայանը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ խոսել է Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի մասին

Հայաստանի դեսպանը հանդիպեց Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահին

Հունվարի 13-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերն ընդունեց դեսպան Տիգրան Բալայանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում արձանագրված համագործակցության դրական արդյունքները։

Դեսպան Բալայանը նախագահ դը Ռուվերին ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի գործընկերության ձեռքբերումները՝ ընգծելով, որ Երևանի և Բրյուսելի հաբերությունները թևակոխել են որակական և պատմական նոր փուլ, որի տրամաբանական հանգրվանն է այս տարվա մայիսին նախատեսվող ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ 

Հայաստանի խաղաղության օրակակարգի առաջմղման համատեքստում Տ.Բալայանը հանգամանալից ներկայացրեց վաշինգտոնյան Խաղաղության գագաթաժողովի արդյունքները և դրանից հետո տեղի ունեցող զարգացումներն ու  տարածաշրջանում կայունության և խաղաղության մթնոլորտի հաստատման նպատակով Հայաստանի  հետևողական ջանքերը։

Հայաստանի դեսպանը Բելգիայի խորհրդարանի նախագահի ուշադրությունը հրավիրեց Բաքվում հայ պատանդների ազատման խնդրի վրա՝ շեշտելով, որ հայ պատանդների վերադարձը հավելյալ խթան կհանդիսանա տեղի ունեցող առկա դրական զարգացումներին։    

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա բարձրաստիճան այցելությունների ժամանակցույցի վերաբերյալ։